Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհերի հետ քննարկել են նաեւ տրանսպորտի եւ ռազմական ոլորտներին վերաբերող հարցեր

Ապրիլ 23,2013 15:13

Այսօր կայացավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը:

Նիստի ընթացքում ընդունված որոշումների արձանագրության ստորագրումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց. «Պետք է արձանագրենք, որ բավականին արդյունավետ աշխատանք ստացվեց, եւ արձանագրությունն, որ մենք այսօր ստորագրեցինք, պարունակում է բավականին ընդգրկուն ոլորտներ՝ սկսած առեւտրատնտեսական հարաբերություններից մինչեւ գիտության ոլորտ, կրթության ոլորտից մինչեւ բնապահպանության ոլորտ, ռազմատեխնիկական ոլորտից մինչեւ տարածքային զարգացման ոլորտ»:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը համաձայնագրի շրջանակներում շրջանառված համաձայնագրերից առանձնացրեց տրանսպորտի եւ ռազմական ոլորտին վերաբերող համաձայնագրերը:

Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկեվիչն իր հերթին նշեց, որ Լեհաստանը կողմ է Հայաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրելուն եւ հատկապես կարեւորեց Հայաստանի զբոսաշրջության պոտենցիալը:

Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաեւ տեղեկացրեց, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Լեհաստանի բնապահպանության նախարարությունները համագործակցության արձանագրություն կստորագրեն:

Հիշեցնենք, որ երկրորդ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2011 թվականին՝ Վարշավայում:

Իսկ 2012 թվականի տվյալներով՝ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազար ԱՄՆ դոլար ու ներմուծումը՝ 41.8 մլն ԱՄՆ դոլար:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930