Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ վերամշակման նպատակով մթերումների համար պետական աջակցություն կտրամադրվի։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց, որ որոշումը թզի ու դեղձի մթերումներին է վերաբերում։ «Մասնավորապես, Սյունիքի մարզում կա բավականին լավ թզի բերք, միաժամանակ հանրապետությունում դեղձի բերքը բավականին լավն է, եւ էլի աջակցության կարիք ունի ոլորտը։ Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները, եւ արտահանումները շարունակվում են, այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ՝ թզի եւ դեղձի մթերման ժամանակ ամեն մեկ կգ համար 125 դրամ փոխհատուցում ենք տալիս»,- ասաց նա։
Պապոյանը հավելեց՝ կանխատեսվում է, որ մինչեւ սեպտեմբերի մեկը շուրջ 3000 տոննա դեղձ կմթերվի եւ առավելագույնը 400 տոննա թուզ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































