Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայի տան» տնօրենը պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով

Ապրիլ 24,2013 17:53

«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի դեմ դիմում-բողոք է ներկայացրել, որում խնդրում է քննարկել նրա՝ որպես պատգամավորի և կնոջ վարքը:

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Թևան Պողոսյանը հաստատեց, որ Նաիրա Կարապետյանի մասին դիմում-բողոք կա, սակայն ավելացրեց.«Նամակը ստացել եմ, դեռ չեմ ուսումնասիրել, ինչ կապված է բովանդակության հետ, հիմա Ղարաբաղ ճանապարհին եմ: Ուղղակի ճանաչելով իրեն որպես պարկեշտ անձնավորության, ամեն ինչ չէ, որ հալած յուղի տեղ պետք է ընդունել, այլ պետք է լուրջ ուսումնասիրել»:

Ի պատասխան հարցի, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Նաիրա Կարապետյանը Գյումրիի մանկավարժական համալսարանի ուսանողների հետ կապված խնդրի պատճառով սպառնացել է Մոսկվայի տան տնօրենին, վերջինս կրկնեց, որ շատ մանրամասների չի տիրապետում, միայն հիշում է, որ խոսքը կոպիտ խոսակցության մասին է:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովից գրություն է ստացել, բայց որի բովանդակությանը չի ծանոթացել, քանի որ չի կարևորում այդ հանձնաժողովի աշխատանքը:

Ըստ մեր տեղեկությունների՝ նույն բովանդակությամբ նամակի մեկ օրինակ էլ ուղարկվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, թեև ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը այս տեղեկությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց՝ ասելով, որ օրը աշխատանքային չէ և չի կարող այսօր այդ մասին տեղեկանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսինյա says:

    Աստծո սիրուն, վերջացրեք: Հանրապետականում պարկեշտ անձնավորություն տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել: Նման մարդը ինչ ընդհանուր բան պիտի ունենա կիսաանգրագետ, տհաս, սեփական երկիրը անխնա թալանող ու ծախող մարդկանց հետ ???

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930