Լրահոս
Օրվա լրահոսը

Շումենում ոգեկոչման արարողություն կայացավ

Ապրիլ 26,2013 23:21

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Բուլղարիայի Շումեն քաղաքի հայ համայնքի ղեկավար Գրիգոր Փանոսյանը, իրենց քաղաքում եւս միջոցառում է կայացել Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով: Այն լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ներում, իսկ «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ տեղեկատվական կայքը  մասնավորապես գրել է, որ ոգեկոչման արարողությունը բացել է Գրիգոր Փանոսյանը, իսկ բուլղար զինվորական պատմաբան Միշո Յորդանովը հավաքվածներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը: Երթի մասնակիցներն անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով ու անցորդներին բաժանել  Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի մասին գրքույկներ, որոնք պատրաստվել էին Վառնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Սարգիսովի հովանավորությամբ: Ոգեկոչման միջոցառումը, ըստ Փանոսյանի, իր տրամաբանական ավարտին է հասել  Շումենի հայկական եկեղեցու բակում, որտեղ  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված Խաչքար կա:

Հիշեցնենք, որ Շումենը փոքրաթիվ, բայց ազդեցիկ հայկական համայնք ունի, ու չնայած  թուրքական մեծ  համայնքին եւ ուժեղ լոբբիին, քաղաքապետարանի մակարդակով Հայոց ցեղասպանությունն այստեղ ճանաչվել է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930