Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Գարեգին Բ-ն ընդունի այդ օրակարգը, ես ամենայն հարգանքով կքննարկեմ իր հետ»․ Փաշինյանը՝ Եկեղեցու դեմ պայքարի մասին

Օգոստոս 25,2026 15:39 Share

«Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ հոգեւորականի ձեր իդեալը Նավասարդ Կճոյանն է, եւ դուք ուզում եք նրա միջոցով գործել։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին Բ-ն ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ կնստեմ ու իր հետ ամենայն հարգանքով կքննարկեմ այդ օրակարգը։ Ես երբեք չեմ ասել, որ կան մերոնքականներ եւ ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը՝ չպահել»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եկեղեցու դեմ գործընթացներին։

Փաշինյանը դարձյալ սաղմոս արտասանեց, այնուհետեւ հայտարարեց․ «Այսօր Եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, ովքեր չգիտեն՝ Աստվածաշնչի, Կտակարանի, Ավետարանի մեջ ինչ տարբերություն կա։ Նրանց համար Եկեղեցին ընդամենը գործիք է, փող լվանալու մի համակարգ, քրեական ենթամշակույթի մի հերթական պլատֆորմ»։

«Սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսինքն՝ ՀՀ-ն կարող է ընդունել օրենք եւ ասի՝ դուք այս կանոններով պետք է ապրեք ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ կառավարությունը միջամտում է Եկեղեցու գործերին։

Նա նշեց, որ Եկեղեցում «հաստատված ճգնաժամի» մասին զեկույց կհրապարակվի։ «Ես առաջարկելուն եմ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել եւ արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ»,- հայտարարեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել