Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները Տարոն Մարգարյանից որակ են ուզում. «Թող քիչ անի, որակով անի» (տեսանյութ)

Ապրիլ 27,2013 00:30

оекԱյսօր Նոր Արեշի բնակիչներից մեկը՝ Համլետ Թադեւոսյանը, նախքան  ՕԵԿ քաղաքապետի թեկնածուին իրեն հուզող հարցերը ներկայացնելը, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը գնահատեց:  «Բացառվում է՝ որ ասենք, թե չաշխատեց: Ասֆալտապատեց ամբողջ քաղաքը, շատ շնորհակալություն: Բայց լեննականցու ասած, գետինը ներկեց, որակ չկար ասֆալտի մեջ: Ձմեռն անցավ, ասֆալտը պրծավ: Էդ ի՞նչ կենես, գետինը կներկեմ: Գետինը ներկեց ու պրծավ, Էդ եղա՞վ…թող քիչ անի, որակով անի»,- դժգոհեց Հ. Թադեւոսյանը:

Ա. Երիցյանն էլ խոստացավ. «Մենք շատ կանենք, որակով կանենք»:

Բնակիչներից Հարություն Սարգսյանն էլ հարցրեց. «Էս մենք լույս չե՞նք ունենալու փողոցներում, մթով պետք ա ման գա՞նք: Ամենակարեւորը լույս լինի»: Պարոն Երիցյանը կրկին խոստացավ՝ «դա էլ կլինի, մեր ծրագրերում կա»:

Ավելի ուշ բնակիչներից Հ. Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՕԵԿ-ի ծրագրային բոլոր դրույթներին ծանոթ է, ու եթե դրանց հիսուն տոկոսն էլ իրականանա, ինքը շատ գոհ կլինի. «Եթե միայն իրագործվի, մեր ժողովրդին այ սենց կբավարարի»:

Հ. Սարգսյանն էլ շարունակեց. «Խոսք են տալիս, բայց չեն կատարում, ժողովրդին խաբում են»: Հ. Թադեւոսյանն էլ չհամաձայնեց, բայց նորից կրկնեց. «Մենք ուզում ենք որակ: Երեւանցու համար ապրել, սնվելն է առաջնահարթ, թոշակ բարձրացնեն, սնունդ ապահովեն, հետո նոր էդ ասֆալտը ու մնացած բաները: Հետո էլ հարցը մենակ խոստանալը չէ, էնքան բան կարելի ա խոստանալ: Երկրի, կուսակցության ղեկավարը պետք է լինի ժողովրդասեր, սիրտը մեծ պետք է լինի: Սիրտ է պետք, ժողովրդին նվիրյալ սիրտ է պետք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930