Լրահոս
Օրվա լրահոսը

IBNA. «Նոր գիրք՝ հայկական և իրանական դիցաբանությունների ընդհանրությունների մասին»

Ապրիլ 27,2013 20:03 Share

Մարիա Եվազյանի «Ընդհանրությունները և հավատքը իրանական և հայկական դիցաբանություններում» նոր գիրքը անդրադառնում է իրանական և հայկական դիցաբանական գրականության ընդհանուր կետերին: Գրում է «ԻԲՆԱ» գործակալությունը:

Գրքում համեմատական վերլուծություն է արված հայկական և իրանական առասպելների հիման վրա և ընթերցողներին է ներկայացնում երկու երկների դիցաբանության վերաբերյալ հեղինակի տեսակետը:

Գիրքը, որի համահեղինակն է Անուշիկ Մալեքի Բախշմանդին, ուսումնասիրում է երկու երկրների պատմական ակունքները և նրանց մշակութային ընդհանրությունները:

Ըստ գրքի հեղինակի, Իրանում և Հայաստանում էվոլուցիան նմանատիպ է եղել, հատկապես, երբ խոսքը առասպելների և դիցաբանական պատմությունների մասին է:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել