Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս ամսին Երեւանի ընտրողների թիվը եղել է 816 475 հոգի

Մայիս 05,2013 10:03 Share

Այս պահին ԿԸՀ-ում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, որը տեղեկություններ հրապարակելով ընտրացուցակների վերաբերյալ՝ ասաց, որ ոստիկանությունը մայիսի 3-ին համացանցում տեղադրել էր ընտրողների ցուցակները:

Նրա փոխանցմամբ, մարտ ամսին Երեւանում ընտրողների թիվը եղել է 817814 հոգի, ապրիլին` 817835 հոգի, մայիսին`816475 հոգի: Հաշվառում չունեցողների թիվը 3000 է:

Ինչ վերաբերում է մահացածների թվին, ապա այդ մասին 3662 հաղորդում է ստացվել ու նրանց տվյալները հանվել են:

Իսկ ՀՀ-ից բացակայողների թիվն, ըստ Քոչարյանի` 767 հոգի է, որոնց տվյալները ցուցակներից կրկին հանված են:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031