Լրահոս
Օրվա լրահոսը

Կնիքները կրկին անհետանում են

Մայիս 05,2013 11:32 Share

kniq-4 kniq-3Քիչ առաջ միջադեպ է գրանցվել Ավան վարչական շրջանում տեղակայված 1/17 ընտրատեղամասում, որտեղ քվեարկելու է նաեւ Հանրապետական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: www.7or.am կայքի թղթակից Արեգնազ Մանուկյանի անձնագրից այս տեղամասում քվեարկություն կատարելուց հետո անհետացել է կնիքը: Aravot.am-ի հետ զրույցում լրագրողը պատմեց, որ պարզապես հետաքրքրության համար , նախորդ ընտրությունների փորձից ելնելով, փորձել է ձեռքով մաքրել անձնագրի կնիքը, կնիքը մաքրվել է:

Զարմացած լրագրողը դիմել է ընտրական հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանին: Վերջինս նախ փորձել է համոզել, թե արտառոց որեւէ բան չի կատարվել, ապա մեղադրել է լրագրողին միտումնավոր, ինչ-որ նյութերի օգնությամբ կնիքը մաքրելու մեջ:

Ի վերջո, կատարվածի վերաբերյալ լրագրողն ահազանգել է ԿԸՀ: ԿԸՀ-ից ընտրական հանձնաժողովին հանձնարարել են կնիքի հեղուկին սովորական թանաք խառնել: Թանաքը խառնելուց հետո հանձնաժողովի նախագահը լրագրողին առաջարկել է երկրորդ անգամ կնիք դնել անձնագրի մեջ, որը նույնպես խոնավ մատի հետ շփումից հետո անհետացել է:

Ի դեպ, անհետացել էր նաեւ հանձնաժողովում հատուկ թանաքով դրոշմակնքված քվեաթերթիկի նմուշի վրայի կնիքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031