Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ամենը, ինչ գաղտնիք չէ, ենթակա է հրապարակման». Գևորգ Հայրապետյան

Մայիս 05,2013 13:03

Իրավաբան Գևորգ Հայրապետյանն այսօր «Մեդիա» կենտրոնում անդրադառնալով ընտրությունների լուսաբանմանը, մասնավորապես լրագրողների իրավունքներին և պարտականություններին, ասաց, որ լրագրողները իրավունք ունեն ներկա գտնվելու ընտրատեղամասերում, նկարահանել ընթացքը, պահանջել հանձնաժողովի անդամներից փաստաթղթեր, եթե ընտրացուցակներում կան որոշակի կասկածելի տվյալներ և անհրաժեշտ է ճշգրտումներ կատարել: «Լրագրողները կարող են նկարահանել, տեսագրել, որևէ արգելք օրենսդրորեն չկա, միանշանակ չխախտելով ընտրական ընտրակարգը»:

Ըստ բանախոսի` եթե լրագրողը ներկայանում է որևէ լրատվամիջոցից որպես լրագրող, սակայն նույն տարածքում ընտրակարգը չխախտելով անում է տեսագրություններ, ապա ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդական առաքելություն իրականացնող անձինք կամ կողմնակի անձ, որևէ կերպ չեն կարող խոչընդոտել լրագրողի աշխատանքին: «Պարտադիր չէ, որ վրան փակցված լինի նաև օպերատոր կամ ֆոտոլրագրող, որպեսզի կարողանա իրականացնել նաև այդ գործառույթները, եթե այդ պահին գտնում է դրա անհրաժեշտությունը, ապա հանգիստ կարող է կիրառել` չենթարկվելով որևէ պատասխանատվության»:

Իրավաբանի փոխանցմամբ, հավատարմագրման կարգը միտված է ընտրությունները թափանցիկ անցկացնելու համար, որն ուղղված է հանձնաժողովի անդամներին և լրագրողներին: «Եթե արգելք է իրականացվում, ապա սա չի խոսում թափանցիկության մասին, այլ գաղտնիությանն է վերաբերում»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031