Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 179 դպրոցում տեղակայված 8/09 ընտրատեղամասում, սահմանված կարգի համաձայն, սկսվել է ձայների հաշվարկը: Այստեղ տանտիրոջ իրավունքով գտնվում է նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականը` Մովսես Մանուկյանը, որը շրջում է նաեւ մի քիչ այն կողմ գտնվող 8/08 տեղամասում:
Հիշեցնենք, որ նա ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու է:
Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները փորձում են բացատրել, որ նա իրավունք չունի գտնվելու տեղամասում, սակայն վերջինս պնդում է, որ ունի, եւ չի գնում:
Հանձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանը անուշադրության է մատնել սույն փաստը: Ավելին՝ նա ջերմորեն զրուցում է Մովսեսի հետ: Երկուսն էլ անընդհատ ինչ-որ հեռախոսազանգեր են ստանում, խորհրդակցում են միմյանց հետ:
Հիշեցնենք, որ Մովսես Մանուկյանն այս տեղամասում շրջագայում էր նաեւ ցերեկը` ընտրական գործընթացի ժամանակ, լրագրողների եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության դիտորդի հետ վեճից հետո լքեց տեղամասը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































