Հուլիսի 13-ի երեկոյան հանդիսավորությամբ բացվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը, որն արդեն 2 տասնամյակից ավելի դարձել է մեր երկրի մշակութային այցեքարտն ու հպարտությունը:

The official opening ceremony of the 23rd Yerevan Golden Apricot International Film Festival took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex of Yerevan, Armenia
«Տարեցտարի «Ոսկե ծիրանը» գրանցում է նոր ձեռքբերումներ։ Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի ձևակերպմամբ, Հայաստանի համար կենսական նշանակություն ունի նման միջազգային կինոփառատոնի գոյությունը, որը տարիների ընթացքում դարձել է հայկական կինոյի և մշակույթի կարևոր հարթակ։

The official opening ceremony of the 23rd Yerevan Golden Apricot International Film Festival took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex of Yerevan, Armenia
Նա «Վարպետ» մրցանակը հանձնեց այս տարվա Միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ «Ես շատ երջանիկ եմ այստեղ գտնվելու համար, և ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը։ Նաև ուրախ եմ ժյուրիի անդամ լինելու և շատ հետաքրքիր ֆիլմեր դիտելու համար։ Ես փնտրում և սպասում եմ այնպիսի ֆիլմերի, որոնք կհամարձակվեն լինել արտասովոր և կյանքի նկատմամբ կունենան անակնկալ, յուրահատուկ հայացք: Ֆիլմեր, որոնք օժտված են եզակի ձայնով և ինքնատիպ տեսակետով։ Դա այն է, ինչ ես սիրում եմ թե՛ որպես ռեժիսոր, թե՛ որպես հանդիսատես։ Նաև ուրախ եմ Երևանում գտնվելու համար և հուսով եմ, որ հնարավորություն կունենամ մի փոքր շրջել ու բացահայտել քաղաքը»,- ասաց Հաուզները։
Կարդացեք նաև
Փառատոնի երեք հիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը, հայտարարեցին Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։

The official opening ceremony of the 23rd Yerevan Golden Apricot International Film Festival took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex of Yerevan, Armenia
«Մենք արդեն 23 տարի շնորհում ենք Փարաջանովյան թալերը՝ ամենամեծ մրցանակը աշխարհում լավագույն ռեժիսորներին, կինեմատոգրաֆիստներին: Եվ այս տարի մենք ընտրել ենք Բրունո Դելբոնելին, որը մեծ անուն ունի, աշխատել է մեծագույն ռեժիսորների հետ: Մենք շատ հպարտ ենք, որ այս տարի՝ 23-րդ մարաթոնում, նա մեր պատվավոր հյուրն է»,- ասաց Սուսաննա Հարությունյանը։
«Ես կյանքում խոսափողով չեմ սիրում շատ խոսել, բայց սա սքանչելի պատիվ է ինձ համար: Երբ ինձ զանգահարեցին, ես մտածեցի, որ սխալվել են: Բժիշկ չեմ ես, կինոյի մարդ եմ, և երբ տեսա մյուս մրցանակ ստացողների անունները՝ Ջաֆար Փանահի, Ատոմ Էգոյան, Վիմ Վենդերս… Մտածեցի՝ հաստատ սխալված կլինեն… Ուզում եմ ձոնել այս մրցանակն այն քայլող, հեքիաթային ռեժիսորներին, որոնց հետ աշխատել եմ… Նրանք բավականին խելառ էին կամ խելացի, որպեսզի աշխատեին ինձ հետ…»,- ասաց Բրունո Դելբոնելը։
Փառատոնի բացման արարողության երաժշտական հատվածում աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը ներկայացրեց յուրահատուկ երաժշտական կատարում՝ նվիրված «Նամուս» ֆիլմի 100-ամյակին՝ հանդիսատեսին մատուցելով հատուկ իմպրովիզացիա։

The official opening ceremony of the 23rd Yerevan Golden Apricot International Film Festival took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex of Yerevan, Armenia
Երեկոյի ընթացքում փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանն անդրադարձավ տարվա «Be a Poem» գաղափարին՝ նշելով, որ այն ոչ միայն փառատոնի գլխավոր ուղերձն է, այլ անմիջականորեն առնչվում է բացման ֆիլմի գաղափարախոսությանը։ Այս տարվա գլխավոր պաստառն ևս նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի՝ հանդիսատեսին հրավիրելով ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրելու դրա ներսում։
«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհը նոր տեսանկյունից։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց՝ աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը»,- նշեց Կարեն Ավետիսյանը։

The official opening ceremony of the 23rd Yerevan Golden Apricot International Film Festival took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex of Yerevan, Armenia
Փառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնը ևս բացվել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Ռեժիսորն ընդգծեց, որ հայրենիքում՝ «Ոսկե ծիրանում», ֆիլմի համաշխարհային պրեմիերան ներկայացնելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի. «Մի բան է բացել Լոկառնոյի կինոփառատոնը, բոլորովին այլ բան է բացել իմ սիրելի հայրենիքի «Ոսկե ծիրանը»։ Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին։ Այդ սիրո նամակը փորձեցի վերածել ֆիլմի»,- ասաց նա՝ ֆիլմը նվիրելով հոր՝ ճանաչված դերասան և ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հիշատակին։

The official opening ceremony of the 23rd Yerevan Golden Apricot International Film Festival took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex of Yerevan, Armenia
Ի թիվս այլոց, «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից է ֆրանսահայ անվանի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, որը ներկա էր փառատոնի բացման արարողությանը։ «Ոսկե ծիրանի» շրջանակում հուլիսի 16-ին նա կներկայացնի «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում։ Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմում գեներալ Շառլ դը Գոլին մարմնավորել է հենց Սիմոն Աբգարյանը։ «Դը Գոլը պայքարում էր իր երկրի համար, իսկ մենք՝ հայերս, շատ լավ գիտենք, թե դա ինչ է: Իսկ իմ հայ լինելն իմ դերասան լինելու հիմքում է…»,- ասաց նա՝ լրագրողների հետ զրույցում։

The official opening ceremony of the 23rd Yerevan Golden Apricot International Film Festival took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex of Yerevan, Armenia
Հավելենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը՝ ներկայացնելով խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի հարուստ ծրագիր, հանդիպումներ համաշխարհային կինոգործիչների հետ, վարպետության դասեր և մասնագիտական քննարկումներ՝ ևս մեկ անգամ հաստատելով իր կարևոր տեղը միջազգային կինոփառատոնային քարտեզում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































