Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընտրախախման եւս մեկ գործ ուղարկվեց դատարան

Մայիս 18,2013 19:41

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ մինչ դատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Սերոբյանը եւ Վ.Թորոսյանը, հաշվառված լինելով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում եւ ընդգրկված չլինելով թիվ 07/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամներից մեկի` Լ.Դավթյանի օժանդակությամբ մասնակցել են Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին։

Մասնավորապես` Լ.Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողների անվան դիմաց լրացրել է Ոսկեվազում հաշվառված եւ թիվ 07/18 ընտրատեղամսում քվեարկելու իրավունք չունեցող Վ.Թորոսյանի եւ Ս.Սերոբյանի անձնագրերի տվյալները եւ նրանց տվել քվեաթերթիկ ու ծրար: Վ.Թորոսյանը, քվեաթերթիկ եւ ծրար ստանալով, քվեարկել է այլ անձի փոխարեն, իսկ Սերոբյանը չի կարողացել քվեարկությունն ավարտին հասցնել, քանի որ այն կանխվել է հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Լ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ եւ 38-34-153-րդ հոդվածներով, Ս.Սերոբյանին`  ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Վ.Թորոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031