Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սեպտեմբեր 16,2026 11:15 Share

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի օտարման իրավաչափությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքին տիրանալու դիտավորությամբ, 2014 թվականին համայնքի իրավասու պաշտոնյաներին է ներկայացրել ՍՊ ընկերության կողմից նշված մանկապարտեզի շենքի տարածքում գարեջրի արտադրամաս հիմնելու վերաբերյալ կեղծ տեղեկություն: Համաձայն կեղծ տեղեկության՝ ՍՊ ընկերությունն առաջին մեկ տարվա ընթացքում կատարելու էր 300 հազար եվրո ներդրում, իսկ արտադրամասը գործելու էր առնվազն 10 տարի՝ մինչև 2024 թվականը:

Վերոնշյալ ներդրումային ծրագրի հիման վրա՝ մանկապարտեզի շենքը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ոսկեվան համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով՝ նվիրատվությամբ հանձնվել է ՍՊ ընկերությանը, սակայն որոշումներում նշված պայմանները չեն կատարվել, մանկապարտեզի շենքը խաբեությամբ հափշտակվել է:

Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 28-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության՝ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի նվիրատվությունը վերացնելու և դրանից բխող իրավական հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ՍՊ ընկերությանը կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ գույքը ցանկացած եղանակով օտարելը կամ գրավադրելը:

 

ՀՀ գլխավոր դատախազություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930