Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրային եռյակ. Ո՞ւմ կնախընտրի Կրիշտիանու Ռոնալդուն

Մայիս 19,2013 21:01

«Miss Bumbum Brazil 2012»-ի հաղթող, բրազիլացի մոդել Անդրեսս Ուրակը հայտարարել է, թե Կրիշտիանու Ռոնալդուն կիրք ունի իր նկատմամբ եւ իրեն անվանում է «փոքրիկ ձիուկ»:

Գեղեցկուհու արած այս հայտարարությունը սկանդալների սիրահարներին հիմք է տվել ենթադրելու, որ նրանք հանդիպել են շքեղ հյուրանոցում՝ «Բորուսիայի» հետ հանդիպումից, որում «Ռեալը» 1:4 հաշվով պարտվեց, 48 ժամ առաջ: Ռոնալդուն արդեն հերքել է բրազիլուհու խոսքերը՝ հայտարարելով, թե հյուրանոցում միայնակ է եղել եւ դա կարող է հաստատել իսպանացի լրագրողը, որին հարցազրույց է տվել:
Ինչպե՞ս է արձագանքել Ռոնալդուի ընկերուհին՝ ռուս գեղեցկուհի Իրինա Շեյկը, որը չարաբաստիկ հայտարարության նախորդ օրը ինտերնետում տեղադրել էր իր եւ Կրիշտիանուի լուսանկարները: Նա ոչ ոքի հետ չի շփվում եւ հրաժարվում է մեկնաբանություններից: Դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչ էլ լինի, հիմա Իրինան ավելի ուշադիր եւ զգոն պիտի լինի:

PrevPhoto
NextPhoto

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031