Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

Մայիս 23,2013 10:15

Լոռու մարզի Տաշիր քաղաքի մանկապարտեզներից մեկը (նկարում) տարածքի ամենահին շինություններից մեկն է և իր վրա է կրում ժամանակի կնիքը. քաղաքաշինական մասնագիտական փորձաքննության արդյունքում մանկապարտեզի շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարավտանգ: Եվ ահա, <Տաշիր> բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:

Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ նաև դպրոցականները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ըստ աշակերտների թվաքանակի, նրանց կողմից ֆինանսավորվել են թիվ 32 ընտրատարածքի բոլոր 55 դպրոցների շրջանավարտները` Վերջին զանգի միջոցառումները կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում է ՀՀ Զինված ուժերին նվիրվելիք մեքենաներին, ապա արդեն իսկ կնքվել են մեքենաների ձեռքբերման համապատասխան պայմանագրերը և հունիսի սկզբներին այդ մեքենաները կհանձնվեն բանակին: Հավելենք, որ մեքենաների մակնիշներն ընտրվել են բացառապես ՀՀ ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

Իսկ հունիսի վերջին կիրականացվի ևս մեկ ավանդական դարձած ծրագիր. <Տաշիր> բարեգործական հիմնադրամի կողմից իրենց բանկային անհատական քարտերը կստանան ՀՀ մանկատների շրջանավարտները` որպես իրենց ինքնուրույն առաջին քայլերում աջակցություն: Քարտերի վրա առկա գումարների մասին կիրազեկվի լրացուցիչ:

 «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031