Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցեցին դատապարտված կանայք եւ անչափահասները

Մայիս 24,2013 21:47

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում երեկ եւ այսօր անցկացրեց մարզական-մասսայական միջոցառում՝ դատապարտյալ կանանց եւ անչափահաս տղաների մասնակցությամբ:
Ավանդական միջոցառման մասնակիցները մրցեցին վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս,  բազկամարտ, 30 մետր վազք եւ հեռացատկ մարզաձեւերից: Հաղթողները, մրցանակակիրները եւ մասնակիցները պարգեւատրվեցին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով, ինչպես նաեւ հովանավորների հատկացրած նվերներով:
Այս միջոցառումը, որ անցկացվեց արդեն չորրորդ անգամ, նպատակ ունի՝ բարելավել դատապարտյալների բարոյահոգեբանական վիճակը, ֆիզիկական ակտիվությունը, նրանց մեջ ամրապնդել առողջ ապրելակերպը:

 
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031