Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Պոլսահայ գրողին սպառնում են Դինքի նման սպանել

Մայիս 27,2013 12:48 Share

armedia.am. Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան, հրապարակախոս, Սևան Նիշանյանի նկատմամբ սպառնալիքներ են տարածվել համացանցում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am լրատվական կայքը: Ըստ լրատվամիջոցի՝ Twitter միկրոբլոգում Ֆուրքան Ջոշքուներ անունով օգտատերը հետևյալ գրառումն է արել. «Սևան Նիշանյան «Ակոս» թերթի շենքի դիմաց ճակատից խփված քո էլ ընկնելու ժամանակը մոտ է: Խելացի եղի´ր»:
Նույն օգտատերի մեկ այլ թվիթը նույնպես ուշագրավ է. «Ակոս» թերթում բոլոր գրողներն են անբարոյականի զավակ, կրոնի թշնամի: Այո´: Մեկը` Հրանտ Դինքը, ոչնչացվեց, հիմա էլ Սևան Նիշանյանի հերթն է»:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը 13.5 ամսվա ազատազրկման է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար։ Ազատազրկումը չի կարող փոխարինվել դրամական տույժով: Մի շարք թուրք մտավորականներ սատար են կանգնել Նիշանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել