Ինչպես հայտնի է, «Հետք» էլեկտրոնային կայքը օրերս անդրադարձել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին՝ փաստեր ներկայացնելով այն մասին, որ գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։ Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հերքում տարածեց, որտեղ նշված էր, թե ինքը դիմելու է ՀՀ դատախազություն, ապա դիմեց։
Ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանական թվով երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ կապված այս սկանդալային բացահայտման հետ։ Նկատենք, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժերից է, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահել ՀՀ վարչապետի գործունեությունը։ Ավելին՝ ժամանակ առ ժամանակ ԲՀԿ-ականները սուր ելույթներով հանդես են գալիս ընդդեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի։
«ՉԻ» հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային գոտում գրանցված կազմակերպության հետ ունեցած հրապարակման վերաբերյալ ԲՀԿ-ն այս պահին ձեռնպահ է մնում որեւէ գնահատական հնչեցնելուց, քանի որ հրապարակման՝ իրականության հետ համապատասխանության ստուգումը վերապահված է բացառապես իրավապահ մարմիններին։ ԲՀԿ-ն քննություն իրականացնող մարմին չի։ Իսկ եթե տվյալ կազմակերպության հետ վարչապետի առնչությունն ապացուցվի պաշտոնապես, ապա բնականաբար դա անընդունելի երեւույթ է, եւ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն։ Հետագա քայլերի մասին ԲՀԿ-ն կխոսի հետագայում»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում


















































