Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասրուբյանը պապերի արած վաղեմի պատկերներն է ցուցադրում Թուրքիայում»

Հունիս 14,2013 22:12

Ստամբուլում վերջերս բացվել էր Փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մասրուբյանի ընտանիքի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը: Գրում է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի կայքի լրատվական բաժինը:

«Հայ ընտանիքի կորուսյալ պատմությունը՝ անցած Դիլդիլյան եղբայրների ոսպնյակներով» ցուցահանդեսը բացվել էր ապրիլի 25-ին, որպեսզի համահունչ լինի ապրիլի 24-ին, եւ փակվել հունիսի 8-ին:

Մասրուբյանի պապն ու պապի եղբայրը՝ Ցոլակ եւ Արամ Դիլդիլյան լուսանկարիչներ էին, որոնք սովորել էին Մարսովան գյուղի Անատոլիա քոլեջը: Մասրուբյանը իր ընտանիքից ժառանգել է ավելի քան 600 լուսանկար եւ ապակե նեգատիվներ, որոնց մեծ մասը 1910-1922թթ. գործեր են ու արտացոլում են Հայոց ցեղասպանության տարիները:

Անատոլիա քոլեջն այժմ Հունաստանում է, եւ 2009թ. Մասրուբյանին հրավիրել էին այնտեղ լուսանկարների մասին դասախոսություն կարդալու:

Մասրուբյանը նա եւ մրցանակի է արժանացել իր պապի  եւ պապեղբոր մասին գրած էսսեի համար, որտեղ պատմում է, թե ինչպես են նրանք Մարսովանում 30 երիտասարդ կանանց  եւ տղամարդկանց փրկել: Մասրուբյանը հույս ունի ցուցահանդեսը տանել Մասրովան, իսկ հետագայում Ֆրանսիա  եւ ԱՄՆ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930