Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ռուբեն Հայրապետյանին չտային շքանշան՝ Գորիսի միջադեպը չէր լինի». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

Հունիս 28,2013 22:20

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հերթական երկշաբաթյա քննարկման ընթացքում, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նախ հորդորեց բոլորին մեկ րոպե լռությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը, այնուհետեւ` անդրադառնալով երկրում տիրող անպատժելիությանն, ասաց. «Ես նախեւառաջ ուզում եմ ցավակցել ոչ միայն ընտանիքին: Նրանց ցավը երեւի թե հնարավոր չէ պատկերացնել եւ չափել: Ես  մեզ եմ ուզում ցավակցել: Այն բանին, որ մեզ վարժեցնում են, որ կարող է այդպիսի դեպք լինել եւ մեկ տարի շարունակ դատական գործընթացը ընթանա, ինչը ամոթ է անվանել արդարադատություն: Քանի որ, դատական գործընթացը վերածվեց ուղղակի խեղկատակի, ես համոզված եմ, որ Գորիսում տեղի ունեցածը, եւս մի երիտասարդ կյանք, եւս ծանր մարմնական վնասվածք` հայկական բանակի սպայի, տեղի չէր ունենա, եթե նախկին  պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին չտային շքանշան, ինչի՞  համար»,- բորբոքված ասաց Ալավերդյանը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930