Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ գյուղմթերքների գները մեկ տարի առաջվա համեմատ բարձրացել են

Հունիս 29,2013 10:18

Հաշված օրեր հետո Հայաստանում գործողության մեջ կմտնեն գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները: Գազի գործող սակագները կբարձրանան տնտեսական հատվածի համար 13, բնակչության համար՝ 18 տոկոսով։ Համաձայն ազգային վիճակագրական ծառայության դիտարկումների, բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբում ընդգրկված գյուղմթերքներն այս տարվա հունիսին շուրջ 18 տոկոսով թանկ են եղել նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Սեզոնայնության գործոնով պայմանավորված՝ հունիսին մայիսի համեմատ նշված պարենային ապրանքների շուկաներում գրանցվել են գնանկումային երեւույթներ, բայց, դրանով հանդերձ, բազմաթիվ գյուղմթերքների գները շարունակել են ավելի բարձր լինել մեկ տարի առաջվա նկատմամբ։  Բազմաթիվ գյուղմթերքների գները մեկ տարի առաջվա համեմատ բարձրացել են։ Նույն պատկերն է նաեւ մրգերի դեպքում։ Գնաճը նախորդ տարվա նկատմամբ գերազանցում է 18 տոկոսը, գրում է  «Հայոց աշխարհը»:

 

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ «Հայոց աշխարհ»

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930