Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրում երկու-երեք օրվա աղբ է կուտակվել

Հուլիս 02,2013 17:03

axb-1 axb-2Երկու-երեք օր է՝ արաբկիրցիների համար անտանելի վիճակ է, փողոցներում շրջող չորքոտանիների` շների, կատուների ու կրծողների համար` քեֆ-ուրախություն: Այս օրերին Արաբկիրի մի շարք թաղամասերում տպավորությունն այնպիսին է, որ աղբահանություն չի կատարվում. օրվա բոլոր ժամերին աղբամանները լեփ- լեցուն են, դրանց շուրջը հակասանիտարական վիճակ, շրջապատով մեկ էլ` աղբահոտ է տարածված:

«Առավոտի» տեսախցիկը Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան փողոցի տարբեր հատվածներում ֆիքսեց աղբով լիքը աղբամաններ, որոնց շուրջը նույնպես մի քանի օրվա աղբ էր կուտակված:

Բանն այն է, որ Արաբկիր վարչական շրջանի մի հատվածի աղբահանությունն իրականացնող «Էկոար» ընկերությունը երեկվանից դադարեցրել է աշխատանքները` ողջ վարչական շրջանի աղբահանությունը թողնելով «Արաբկիր կամար» ընկերության ուսերին: Վերջինս էլ, Արաբկիր համայնքի պատասխանատուների ներկայացմամբ, տեխնիկայի ոչ բավարար լինելու պատճառով, դժվարությամբ է հասցնում մաքրել «Էկոար»-ից ժառանգություն մնացած թաղամասերը:

Արաբկիրի վարչական շրջանի սանմաքրում բաժնից Aravot.am-ին  վստահեցրին, որ մոտ օրերս խնդիրը կլուծվի` ասելով, որ այս պահին «Արաբկիր կամար»-ի մեքենաները օրվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ են այցելում աղբ կուտակված հասցեներ. «Ճիշտ է, խնդիրներ առաջացել են, բայց չի նշանակում, որ աղբահանություն չի կատարվում, ուղղակի մի քիչ դժվարություններ կան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները` Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031