Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ

Հուլիս 04,2013 22:11

ՀՀԿ ԳՄ նիստը քիչ առաջ ավարտվեց: Ինչպես լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ քննարկել են ներքաղաքական հարցեր: ՀՀ նախագահը առաջարկել է  Սյունիքի մարզպետի թեկնածուին՝ Աժ պատգամավոր,  ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Հակոբյանի թեկնածությունը. «Մենք կարծում ենք, որ նա շատ արդյունավետ կաշխատի այդ պաշտոնում: Նա ունի լուրջ փորձ, վայելում է  սյունեցիների հարգանքն ու սերը»:

ՀՀԿ նիստում քննարկել են նաեւ ՎՊ զեկույցի հաղորդման հարցը, ՀՀԿ  մեծամասնության պահվածքի եւ ապագա գործունեության վերաբերյալ հարցեր: ՀՀԿ-ականները, ըստ պարոն Շարմազանովի, եզրահանգել են, իսկ թե ինչ է դա, ըստ պարոն Շարմազանովի  արդեն ներկուսակցական հարց է ու լրատվամիջոցների համար չէ. «Պաշտոնանկության մասին խոսք չի եղել, նկատողություն անելու հարց չի եղել»:

Կուսակցության նիստում չեն անդրադարձել  «օֆշորային» սկանդալին,  Կիպրոսի գլխավոր դատախազի արձագանքին. «Խնդիրը իրավական համակարգի ուշադրության կենտրոնում է: Վարչապետը դիմել է իրավապահներին, քննության արդյունքում եւ կորոշվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԱՄԵՆԱԼԱՎ մարզպետը ք՛ո կողմից ԸՆՏՐՎԱԾ մարզպետն է. բայց կլանը ատամներով պահում է,որ դու այդ տարրական -դեմոկրատական իրավունքը չունենաս: Կլանին պետք է հանք/սև փոս Սյունիք ու աղքատ-կառավարելի Սյունեցի. այլապես 5000/10000 դրամով Ո՞Վ իրենց «կընտրի»:

    Սարգսյան Սերժիկի ռեժիմի ևս մի «նժդեհական»: Կեցցե Քաջարանի հանքային/ՀՀԿ-ական կլանը և պապայի «արդար աշխատած» փողերը: Պատկերացնում եմ,թե այս ՉԸՆՏՐՎԱԾ մարզպետը լիսկայից ինչքան «ավելի լավ» ու ավելի «նժդեհական» պիտի լինի:Մի «պատգամավոր»,որը ԵՐԲԵՔ ամբիոն չի բարձրացել ու ԵՐԲԵՔ իրեն «ընտրած» ժողովրդի առաջ հարթակ չի բարձրացել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031