Լրահոս
Օրվա լրահոսը

Ս.Օհանյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին եւ պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին

Հուլիս 09,2013 19:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

1

Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: