Լրահոս
Օրվա լրահոսը

«Պռոշյանում վախի մթնոլորտ չկա». Արթուր Մուրադյան

Հուլիս 14,2013 15:58

«Ընտրությունները անցնում են խաղաղ, ուղղակի մարդիկ ակտիվ մասնակցում են»,-այսօր այս մասին Պռոշյանի հանրապետական շտաբում ասաց Պռոշյան համայնքի ղեկավարի Հանրապետական թեկնածու Արթուր Մուրադյանը ` նշելով , որ համայնքում վախի մթնոլորտ չկա:  Թեկնածուն անդրադառնալով , այն պնդմանը, թե վերջին երկու  ամսվա ընթացքում դեռ շարունակվում են Պռոշյանում բախումներն ու իրարանցումները` ասաց. «Թեժ իրավիճակ չի եղել , ոչ էլ լարված մթնոլորտ: Պռոշյանցիները մակարդակով, խելացի ժողովուրդ են»,-ասաց նա:

Արթուր Մուրադյանը նախկին համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո հայտարարել էր, որ իր  թեկնածությունը չի առաջադրելու, կարծելով, որ իր մարտական ընկերոջ բարեկամները թեկնածություն կառաջադրեն, որն այդպես էլ չեղավ. «Քանի որ նախորդ ընտրություններում  մասնակցել եմ , ժողովրդի խնդրանքով հիմա էլ որոշեցի մասնակցել , վերջին օրով»:

Արթուր Մուրդյանն ամփոփելով իր խոսքն ասաց, որ  քվեն  բարեկեցիկ Պռոշյանի համար է: Ըստ նրա` համայնքին փոփոխություններ են պետք:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031