Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գնդապետի մեքենան վթարվել է (ֆոտոշարք)

Հուլիս 14,2013 22:55

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

Վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է. որ, ժամը 19:30-ի սահմաններում Երեանի բնակիչ, 57-ամյա Տիգրան Քեշիշյանը, վարելով «Տոյոտա» մակնիշի 88 ՍՏ 887 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթեւկելի գոտի ե բախվել թիվ 69/5 հասցեի դիմաց կայանված` Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Սեակ Առաքելյանին պատկանող 08 ԼՍ 889 համարանիշի ավտոմեքենային:  Վթարի հետեւանքով «Տոյոտա»-ի վարորդ Տ. Քեշիշյանն ու ուղեոր, 51-ամյա Արեւիկ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով Տ. Քեշիշյանը պաշտպանության նախարարության նախկին գնդապետ է և այժմ աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր»-ում որպես դեպարտամենտի տնօրեն, իսկ Ս. Առաքելյանը աշխատում է «Լասս Արտ» ՍՊԸ-ի տնօրեն:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031