Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում տեղի կունենա «2015 եւ Մենք» խորագրով Հայ երիտասարդական Համագումար

Հուլիս 22,2013 00:00

Սեպտեմբեր 21 եւ 22-ին Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի նախաձեռնութեամբ Քէօլն քաղաքում կը կազմակերպուի «2015 եւ Մենք» խորագրով Հայ Երիտասարդական Համագումար: Համագումարին մասնակցելու են հրաւիրուած Գերմանիայում ապրող 18-ից 30 տարեկան հայ երիտասարդներ:

Համագումարի հիմնական նիւթն է` Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ վերաբերմունքը Գերմանիայում: Երիտասարդները հրաւիրուած են իրենց գաղափարներով ու մտքերով աջակցելու Համագումարի աշխատանքներին ու Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը ոգեկոչելու նախաձեռնութիւնների նախապատրաստման: Համագումարի ընթացքում լինելու են նիւթին առնչուած բանախօսութիւններ, որոնց շուրջ ապա աշխատանքային խմբերում տեղի կ’ունենան քննարկումներ:

Համագումարի կազմակերպման իրենց աջակցութիւնն են բերում Գերման-Հայկական Ընկերակցութիւնը եւ ՀայFM համացանցային երիտասարդական Ռադիօյի աշխատակազմը: Բացի Առաջնորդարանից Համագումարին իրենց նիւթական աջակցութիւնն են բերում նաեւ Քէօլնի քաղաքապետարանը, ինչպէս նաեւ Քէօլնի Հիտլերեան Ժամանակաշրջանն Ուսումնասիրող Փաստա-Վաւերագրական Կենտրոնը:

Դիւան Առաջնորդարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031