Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսքան զիջումներից հետո Թուրքիան ու Ադրբեջանը բավարարվելո՞ւ են, սպառնալիքը կչեզոքանա՞, ոչ»

Օգոստոս 07,2026 11:07 Share

«Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո Ռուբեն Ռուբինյանն ասաց հետեւյալը, որ, այո, Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են ՀՀ համար։ Եվ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար մենք գնում ենք այդ հարաբերությունները կարգավորելու։ Առաջին հայացքից սա անխոցելի պատասխան է՝ կա խնդիր, եւ մենք փորձում ենք կարգավորել։ Բայց որտե՞ղ է թաղված շան գլուխը, որտե՞ղ է հիմնական խնդիրը՝ արդյոք այն ճանապարհը, որով գնում եք դուք, դա հարաբերությունները կարգավորելու ճանապարհն է, եւ ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստվում եք վճարել իբր այդ հարաբերությունները կարգավորելու համար։ Եվ մեր ու ձեր անհամաձայնությունը, առճակատումն ու բախումն այստեղ է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այդ գինը հետեւյալն է՝ հրաժարվել Անկախության հռչակագրից, ուրանալ Ցեղասպանությունը, սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ Ադրբեջանին իրականացնել նոր զիջումներ, իշխանությունը չի բացառում, որ Տիգրանաշենը կարող է հանձնել։ Նախատեսվում է Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ տալ Ադրբեջանին եւ խորհրդարանի կողմից վավերացված պաշտոնական փաստաթուղթ ունենալ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։

«Ահա սա է այն գինը եւ այն ճանապարհը, որով դուք փորձում եք կարգավորել այդ հարաբերությունը։ Հիմա հարց՝ այսքան զիջումներից հետո Թուրքիան ու Ադրբեջանը բավարարվելո՞ւ են, եւ կկարգավորեն հարաբերությունները, սպառնալիքը կչեզոքանա՞։ Միանշանակ, ոչ, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով 7 շրջանը հանձնելուց հետո Ադրբեջանը չբավարարեց, Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց, ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քկմ օկուպացնելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց։ Վերջապես Թուրքիան ու Ադրբեջանը վերջին 100 տարվա ընթացքում մեզ մեր սեփական հայրենիքում երկու անգամ ենթարկել են ցեղասպանության։ Հետեւաբար, այն ճանապարհը, որը դուք առաջակում եք, սա սպառնալիքը չեզոքացնելու ճանապարհ չէ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31