Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Weekly․ Սիրիահայ ընտանիքներին օգնելու ՀՕՄ-ի նոր ծրագիրը

Հուլիս 22,2013 20:18

Հայ օգնության միության Արևելյան թևի 93-րդ համագումարը նվիրված էր պատերազմից տուժած սիրիահայերի օգնությանը: Հայտնում է «Արմենիան ուիքլի» թերթը:

Միջոցառման ժամանակ բարձրացվել է Սիրիայում առանց սննդի մնացած բազմաթիվ հայկական ընտանիքների հարցը. ճգնաժամի պատճառով սննդի գինն աննախադեպ աճ է գրանցել: ՀՕՄ-ի հաշվարկներով 400 հայկական ընտանիք կա՝ հիմնականում Հալեպում, որոնք անհապաղ օգնության կարիք ունեն:

Համագումարի ժամանակ որոշում է կայացվել սկսելու «Սիրիահայ ընտանիքի հովանավոր» ծրագիրը, որի միջոցով տարեկան 1200 դոլար կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին:

Պատվիրակները կես ժամվա ընթացքում խոստացել են տրամադրել ավելի քան 17 750 դոլար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031