Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգին Մկոն եւս միացել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային

Հուլիս 24,2013 21:13

https://168.am․ Դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Կարգին Մկոն ևս միացել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային, այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Մկրտիչ Արզումանյանը: «Ես ակցիայի համախոհ եմ, բայց ֆիզիկապես չէի կարող միանալ, որովհետև քաղաքում չէի, բայց այն, ինչ կատարվում է՝ կողմ եմ երկու ձեռքով ու եթե այսպես  շարունակվի և եթե այսպես հետևողական նույն բանը պնդենք բոլորս, ինձ թվում է՝ շատ լավ կլինի և հնարավոր է՝ 150 դրամի փոխարեն տրանսպորտը դառնա 100 դրամ: Միանալու հետ կապված ասեմ, որ ես կմասնակցեմ այդ ամենին և ես նույնպես  կտեղափոխեմ ուղևորներ»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը:

Նա նշեց, որ մինչ այս չի կարողացել ակցիային միանալ, որովհետև ֆիլմի նկարահանումների էր, բայց մտածում է, որ այն. ինչ անում են իր ընկերները՝ «շատ ճիշտ է»: «Շատ լավ է, որ հետևողական են բոլորը և ուրախացնում է, որ համախմբվել են այս հարցի շուրջ: Հայաստանում շատ-շատ հարցեր կան լուծելու, միայն այս հարցը չէ, ուղղակի կուզենայի, որ բոլորի նկատմամբ էլ այսպես հետևողական լինեին»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ 168.am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031