Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հուլիս 30,2013 18:50

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

***

Դավիթ Կարապետյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1981թ. օգոստոսի 25, Սյունիքի մարզ, ք. Գորիս

 

Կրթություն

1999 – 2003 թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտության բաժնի բակալավրիատ

2003-2005 թթ. –  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,

2005-2006 թթ. – Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրատուրա

2006-2008 թթ. – Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

2008-2009       թթ. –      Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս

2010-2011 թթ. – Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս

2009-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա

2010-2012 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար

2012 թ. –   ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

2012-2013 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

2013 թ. հուլիսի 30-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

          Այլ տվյալներ

ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա, պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Մասնակցել է մի շարք դասընթացների, հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի։

 

          Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031