Լրահոս
Օրվա լրահոսը

Ալի Աքբար Վելայաթիի հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում. Վարդան Ոսկանյան

Նոյեմբեր 16,2026 23:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։

Այդ քննարկումը սակայն ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում։

Այդ փոփոխությունը շատ հակիրճ արձանագրված է Իրանի այժմյան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի այն հրահանգում, ըստ որի այդ երկրի ռազմական են քաղաքական կառուցակարգերը պետք է վերջ դնեն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին։

Մինչ այդ եղած «ռազմավարական սպասման» իրանական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը շեշտել էր նաև Իրանի նահատակ հոգևոր առաջնորդը մոտ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում, սակայն միայն վերջերս էր, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը փաստացիորեն հրահանգում է հանդես գալ ոչ թե զսպման և սպասման, այլ նախաձեռնողական ռազմավարությամբ։

Իրանում 40-օրյա պատերազմից հետո տեղի են ունեցել անկյունաքարային փոփոխություններ, և առանց դրանց լայն համայնապատկերը հասկանալու, առանձին դրվագների պատառիկային վերլուծությունները կարող են հանգեցնել սխալ և իրականության հետ կապ չունեցող եզրակացությունների կամ թյուրընկալումների»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30