Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկություն կա, որ մարդու սրտամկանի կաթվածի պարագայում ընդամենը միջմկանային ցավազրկող է ներարկվել»․ Գոհար Մելոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Նոյեմբեր 16,2026 17:13 Share
Աջակցեք aravot.am-ին

«ՀՀ-ում քաղբանտարկյալներ ոչ միայն կան, այլև հարյուրյակը գերազանցել են քաղաքական բանտարկյալները։ Մենք էլ ենք հաշիվը կորցրել»,- լրագրողների փաստմանը՝ իշխանությունները հայտարարում են, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Հարցին՝ ինչպիսի՞ արձագանք է ստանում «Ուժեղ Հայաստան»-ի՝ ընդդեմ սահմանադրական հանրաքվեի իրազեկման արշավը, Գոհար Մելոյանը պատասխանեց․ «Ծայրաստիճան դրական են վերաբերվում․ մեկ մարդու չհանդիպեցինք, որ մեր տեղեկատվությանը բացասաբար կարձագանքեր։ Այսօր օրվա իշխանությունը դարձել է Ալիևի քարոզիչը, և խնդիր ունեն Ալիևի՝ նախապահանջը մեր ժողովրդի ձեռքով դակելու։ Մենք դրա դեմ ենք պայքարի ելել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ արձագանք է ստացել Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին իրենց փոխանցած նամակը, Գոհար Մելոյանը պատասխանեց․ «Հենց տեղում պարոն Մարագոսը բավականին պատշաճ կերպով արձագանքեց, արձագանքեց դեպքի հետ կապված մեր մտահոգություններին։ Հետագա գործընթաց է տեղի ունենալու։ Ներկայացրել ենք մի շարք նրբություններ, որը նրանց զարմանքը հարուցեց, որ պատշաճ բուժօգնություն չի մատուցվել»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ առողջապահության նախարարի այն դիտարկմանը, թե անմիջապես շտապօգնություն են կանչել, և ինչն էլ ժամանակին եկել է, Գոհար Մելոյանը պատասխանեց․ «Բուժակը չունի անհրաժեշտ մասնագիտական հմտություններ նման իրավիճակում պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար։ Ինչո՞ւ չկա 24- ժամյա ծառայություն իրականացնող բժիշկ։ Արսեն Գևորգյանի պարագայում ոչ պատշաճ բուժօգնություն է տրամադրվել, չի կանխարգելվել, բուժզննություն չի իրականացվել, ըստ տեղեկությունների՝ բուժակ է մոտեցել, որը չունի անհրաժեշտ հմտություններ կանխարգելելու համար վրա հասնող աղետը։ Նաև տեղեկություն կա, որ մարդու սրտամկանի կաթվածի պարագայում ընդամենը միջմկանային ցավազրկող է ներարկվել։ Սա ոճրագործություն է»։

Գոհար Մելոյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30