«Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով, կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ»,– «Սպուտնիկ Արմենիա»–ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնել են, թե իրենց պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ վերջինիս ծառայողական գործունեության հետ։



















































