Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից

Նոյեմբեր 16,2026 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Ղազախստանում երկու ամսով արգելել են տրանսպորտի բոլոր տեսակներով հավի թարմ ձվի ներմուծումը, ներառյալ՝ ԵԱՏՄ երկրներից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումը տարածվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 040721 ծածկագրով հավի թարմ ձվի վրա։

Արգելքը չի տարածվում տարանցիկ մատակարարումների, ինչպես նաև ապրանքների երկու կատեգորիայի վրա. ձվի, որն արտահանողը մաքսային ընթացակարգով ձևակերպել է մինչև հրամանի ուժի մեջ մտնելը, սակայն Ղազախստան է ներմուծել այդ ամսաթվից հետո, ձվի, որը փաստացի երկիր է ներմուծվել մինչև հրամանի ուժի մեջ մտնելը։

Առաջին դեպքում ներմուծողը պետք է ներկայացնի արտահանման կամ տարանցման հայտարարագիր, իսկ երկրորդ դեպքում՝ բեռի ժամանումը հաստատող ուղեկցող բեռնագիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել