Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանցի երիտասարդներին հնարավորություն կտրվի բիզնես գործունեություն ծավալել` միաժամանակ նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը

Օգոստոս 01,2013 10:25

Սոցիալական խնդիրների նկատմամբ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և դրանց լուծմանը անմիջական մասնակից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջի ու Մանկական հիմնադրամի «Kolba Labs» ծրագրի խորհրդատու Լիլիթ Արզոյանի հետ: Սամվել Մերթարջյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նպատակները, գործունեությունը, հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Երևանը մեր տունն է», «Գրքի Բանկ» նվիրատվության տաղավար, «Բանավեճի ակումբ» և այլ ծրագրերը, ինչպես նաև դրանց իրականացման շնորհիվ ձեռք բերված արդյունքները: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Kolba Labs» նախագիծը, որը նպատակ ունի աջակցելուաջակցելու երիտասարդներին` «սոցիալական բիզնես» ծավալելու գործում: Kolba Labs-ը ձեռնարկությունների ինկուբատոր է՝ կոչված միավորելու առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները և, պետական և մասնավոր հատվածի ջանքերը միավորելով, երիտասարդներին բիզնես դաշտում աջակցելու և սոցիալական խնդիրները լուծելու համար: Երիտասարդները, որոնք անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ, հնարավորություն են ստանում ծավալելու բիզնես, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն: Կարևորելով ներկայացված նախաձեռնությունը՝ Սամվել Մերթարջյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցում է սոցիալական խնդիրների լուծման գործում երիտասարդների առավելագույն ներգրավում ապահովող ծրագրերին, կամավորական երիտասարդական աշխատանքներին և պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախագծի իրագործման գործընթացին բոլոր փուլերում: Ներկայացված նախագիծը համահունչ է երիտասարդական հանձնաժողովի նպատակներին և կարող է դիտարկվել հանձնաժողովի կողմից նախաձեռնված ծրագրերի և միջոցառումների, ինչպես նաև www.iyerevan.am հարթակի համատեքստում: Միաժամանակ քննարկվել է «Kolba Labs» նախագծի շուրջ քննարկումների և դասընթացների կազմակերպման հնարավորությունը Երևանի քաղաքապետարանում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջորջ Հոդջը կարևորել է համագործակցության ընդլայնումը Երևանի քաղաքապետարանի հետ և առաջարկել է Երևանի քաղաքապետի օգնականին ներգրավվել «Kolba Labs» նախագծի գնահատող հանձնաժողովում: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031