Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ազատամարտի հերոսները` «Փառքի սրահ»-ում (Տեսանյութ)

Օգոստոս 02,2013 16:28

Azatamartik-tangaran-1Մարտակերտի եւ նրա շրջակա գյուղերի պաշտպանության ժամանակ զոհվել են 500-ից ավելի ազատամարտիկներ

Արմենակ հայրիկին հանդիպեցինք Մարտակերտի զոհված ազատամարտիկների թանգարանում: Արցունքները զսպել չկարողանալով` թանգարանի այցելուներին նա ցույց էր տալիս իր զոհված որդու` Արթուր Ղուկասյանի լուսանկարը, որը տեղ էր գտել Արցախի պաշտպանության համար մարտնչած հարյուրավոր ազատամարտիկների ու նահատակների շարքում: Հայրը Aravot.am-ին պատմեց, որ Արթուրը զոհվել է Մեհմանայի պաշտպանության ժամանակ:
Տեսանյութ

Թանգարանը, որը մարտակերտցիներն անվանում են «Փառքի սրահ», Ստեփանակերտի նույն թանգարանի մասնաճյուղն է: Այն հիմնադրվել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների ազգականների միության կողմից: «Փառքի սրահ»-ի ցուցանմուշները ազատամարտիկների հագուստներն էին, պատերազմի ժամանակ օգտագործած անձնական իրեր, զենքերի նմուշներ ու արցախյան ազատամարտի պատմությանը նվիրված տասնյակ գրքեր: Թանգարանում նաեւ Հայաստանից պատերազմ մեկնած ազատամարտիկների լուսանկարներն էին: Պատերից մեկին, օրինակ, հայկական զինուժի կամավորական 5-րդ բրիգադի տղաների լուսանկարներն էին: Թանգարանը գործում է 4-5 տարի եւ երբեմն երբեմն համալրվում է նոր ցուցանմուշներով:
Բուն Մարտակերտ քաղաքաի ազատագրման ժամանակ զոհվել է մոտ 90 ազատամարտիկ, սակայն Մարտակերտի եւ հարակից գյուղերի պաշտպանության մարտերին զոհված ազատամարտիկների թիվը 500-իվ ավելի է:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031