Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայերի միությունը քննարկել է «Մատվեևյան» շուկայում տեղի ունեցածը

Օգոստոս 02,2013 18:50

Սույն թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում կայացավ ՌՀՄ ղեկավարության և Մոսկվա քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Մատվեևյան» շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո  ստեղծված  իրավիճակը:

Ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ անկարգությունների արդյունքում ուստիկանություն բերմանն ենթարկված քաղաքացիների թվում հայեր չկան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Պոդոլսկում Ճանապարհատրանսպորտային հայտնի պատահարի  լուսաբանմանը ռուսական և հայկական ԶԼՄ-ների կողմից:

Կողմերը պայմանավորվեցին նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական նպատակ հետապնդելով ստեղծել փոխադարձ շփումների առավել արդյունավետ մեխանիզմ`  ազգամիջյան բնույթ կրող հնարավոր միջադեպերը կանխարգելելու համար: Համաձայնություն ձեռք բերվեց  նաև անցկացնել մի շարք համատեղ միջոցառումներ:

 

Ռուսաստանի հայերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031