Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվել է տան տանիքը

Օգոստոս 03,2013 17:01

Օգոստոսի 3-ին, ժամը 12:20-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում է տուն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Գ.Նժդեհի փողոցի տներից մեկի տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել՝ 13.45-ին: Այրվել է Ն.Գ.-ին պատկանող տան տանիքն ամբողջությամբ (120 քմ):

Մեր տեղեկություններով, տուժած քաղաքացին Նշան Գաբիրելյանն է: Տուժածներ չկան, սակայն ծխահարվել են Գաբրիելյանի տան պատերը: Տունը հին է եւ չի բացառվում, որ հրդեհից հետո դառնա բնակության համար` ոչ պիտանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031