Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան գլխիվայր շուռ է եկել, մեղավորը շունն է՞ (ֆոտոշարք)

Օգոստոս 04,2013 18:17

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչ, 23-ամյա Դավիթ Սաֆարյանը, վարելով Seat մակնիշի 34 TՍ 820 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պտղունք գյուղի վարչական տարածքում, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ջրատար խողովակի բետոնե հատվածին եւ գլխիվայր շրջվել:

Ինչպես վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ վարորդը հայտարարում էր, որ ընթացքում ավտոմեքենայի առջեւում հայտնվել է շուն,  ինքը փորձել է շրջանցել շանը, ինչից հետո էլ կորցրել է ավտոմեքենայի կառավարումն ու տեղի է ունեցել վթարը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031