Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ակտիվիստները պայքարում են թանկացման դեմ

Օգոստոս 15,2013 22:11

«Ուսման վարձերը թանկացել են, որպեսզի կրկին անգամ ժողովրդի` այս դեպքում ուսանողների հաշվին, լցնեն իրենց գրպանները: Միաժամանակ ինձ թվում է, որ այս բոլոր թանկացումները մի ամբողջական շղթա են կազմում` սոցիալական բունտ առաջացնելու նպատակով: Թե կոնկրետ ում է դա ձեռնտու, կարելի է միայն կռահել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց վարձավճարների թանկացման դեմ գնացող ակտիվիստ Լեւոն Ստեփանյանը:

Նրա խոսքով ներկա պահին իրենք տարբեր միջոցներով փորձում են հասնել այդ որոշման կասեցմանը: Նախարարի հետ հանդիպումը որևէ դրական նշանակություն չունեցավ, քանզի նա չցանկացավ լսել լայն հանրության կարծիքը: Այժմ փորձում են կապեր հաստատել առավելագույն թվով առաջին կուրսեցիների և նրանց ծնողների հետ, որպեսզի միասին պայքարեն այդ որոշման իրականացման դեմ.

«Մեր գերխնդիրը նրանում է, որ հասնենք այդ վարձերի նախկին չափի վերականգնմանը: Որքանով է բարոյական, այսպիսի ծանր պայմաններում գտնվող երկրում մի հատ էլ բարձրացնել ուսման վարձը: Ասում են իբր դա ուսման որակի կամ դասախոսների աշխատավարձի բարձրացման համար է: Բայց մենք տեսել ենք, թե ինչպես է բարձրացել ուսման որակը այս տարիների ընթացքում: Իսկ աշխատավարձերը կարելի է բարձրացնել նաև ռեզերվի միջոցով, ինչպես արեցին Մանկավարժականում, կամ այլ միջոցներով»:

Ակտիվիստը համոզված է, որ այս ամենն արվում է միտումնավոր.

«Մի կողմից նրանք սովորել են ամենաթողության մթնոլորտին, երբ կայացնում են որոշումներ` իրենց նեղ կլանային շահերից ելնելով ու դիմադրության չեն հետապնդում: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվին, որ քաղաքացիները կարող են համախմբվել և իրենց կամքը պարտադրել վարչախմբին: Մյուս կողմից էլ, ես նկատում եմ վտանգավոր վիճակ, որ սա արվում է որոշակի անկայուն վիճակ ստեղծելու համար, որ կարող է թելադրվել դրսի ուժերի կողմից»:

Անկախ ամեն ինչից նրանք պայքարելու են բոլոր տեսակ ապօրինությունների ու թանկացումների դեմ, քանզի դրանով կարելի է վերականգնել հավատը ժողովրդի մոտ ու գոնե կասեցնել արտագաղթի նոր ալիքը:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031