Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Օգոստոս 07,2026 19:11 Share

Բռնցքամարտի Հայաստանի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։ Նրանք մրցավայր մեկնելու են օգոստոսի 10-ին։

Հավաքականների մարզչական շտաբները հրապարակել են ԵԱ մեկնող մարզիկների անունները։

Տղաներ

50 կգ քաշային կարգ՝ Տիգրան Կիրակոսյան, 55 կգ՝ Վահրամ Դովլաթբեկյան, 60 կգ՝ Արթուր Ավետիսյան, 65 կգ՝ Սուրեն Կատվալյան, 70 կգ՝ Սամվել Ասլանյան, 75 կգ՝ Ալեն Ստեփանյան, 80 կգ՝ Սամվել Սիրամարգյան, 85 կգ՝ Տիգրան Սարգսյան, 90 կգ՝ Վարդան Ավետիսյան, +90 կգ՝ Արամ Թումանյան։

Ավագ մարզիչ՝ Կարեն Աղամալյան, մարզիչներ՝ Նվեր Վարդանյան, Սերգեյ Սարգսյան։

Աղջիկներ

48 կգ՝ Սյուզաննա Իշխանյան, 51 կգ՝ Համեստ Աֆրիկյան, 54 կգ՝ Անգելինա Հայրապետյան, 57 կգ՝ Անահիտ Հարությունյան, 60 կգ՝ Էլեն Պապյան։

Ավագ մարզիչ՝ Վազգեն Բադալյան, մարզիչ՝ Արթուր Մելքումյան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել