Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի իրավիճակներ հայտնիների կյանքում

Օգոստոս 19,2013 19:16

Մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել զավեշտալի իրավիճակներում, որոնք  ուրախությամբ կմտապմի հետագայում իր երեխաներին և թոռներին: Սակայն առավել հետաքրքիր է, երբ զավեշտալի իրավիճակում հայտնվում են հայտնի մարդիկ՝ մասնավորապես շոուբիզնեսի ներկայացուցիչները, ովքեր գրավում են մեծ ուշադրություն: Անհարմար իրավիճակները նրանց ուղեկցում են հատկապես բեմում: Բեմից վայր ընկելը կարծես թե սովորական երևույթ է դարձել: Զավեշտալի է հանրահայտ փոփ երգչուհի Թոնի Բրեքստոնի հետ կապված պատմությունը: Բանն այն է, որ Նյու-Ջերսիում կայացած համերգի ժամանակ նրա հագուստի ետնամասը վայր է ընկել՝ մերկացնելով երգչուհու հետույքը: Հագուստի սահելու պատճառը, հավանաբար, պարային կտրուկ շարժումներն են եղել:

Բեմի հետ կապված մեկ այլ զավեշտալի իրավիճակ. կանադացի երգիչ Ջասթին Բիբերը լոնդոնյան համերգի ժամանակ ուշաթափվել է՝ կորցնելով գիտակցությունը: Նրան անմիջապես տեղափոխել են կուլիսների ետև: Այնուհետև երգչի ներկայացուցիչը բարձրացել է բեմ և հայտարարել, որ Բիբերին բժշկական օգնություն է տրամադրվում: Ուշագնացության պատճառը եղել է թթվածնային քաղցը: Դա էլ իր հերթին հանգեցրել է շնչառական անբավարարվածության: 20 րոպե անց, սակայն, Ջասթինը վերադարձել է բեմ ` և կատարել համերգային ծրագրով նախատեսված վերջին 4 երգերը: Իսկ ահա համերգից հետո նրան հոսպիտալացրել են:

Վերջերս հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց ամերիկացի երգչուհի Բեյոնսեի վարսերի հետ կապված պատմությունը: Համերգի ժամանակ երգչուհու մազերը մնացել են օդափոխիչի մեջ: Մինչ անվտանգության աշխատակիցները փորձել են փրկել նրա վարսերը էլեկտրական սարքից, երգչուհին շարունակել է երգել՝ ասես ոչինչ էլ չի պատահել: Ոչ մեկ ապահովագրված չէ զավեշտալի իրավիճակներից: Դրանք ուղեկցում են նաև ֆուտբոլիստներին: Երեկ իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի հարձակվող Մարիո Բալոտելլին Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին գտնվող Լուգանո քաղաքում դարձել է անհայտ «հումորիստի» զոհ: Ինչպես հայտնում է Championat.com-ը՝ մարզիկն իր ավտոմեքենան հայտնաբերել է ամբողջովին զուգարանի թղթով փաթաթված վիճակում: Ըստ կայքի՝ հավանաբար այս կերպ երկրպագուները վրեժ են լուծել ֆուտբոլիստից այն բանի համար, որ այդ օրը հրաժարվել է ինքնագրեր բաժանել և լուսանկարվել նրանց հետ: Մեր հայ աստղերի շրջանում ևս պակաս չեն անհարմար իրավիճակները..

Հայկ Կասպարովը, մասնակցելով MTV հեռուստաընկերության ռեալիթի շոուներից մեկին՝ «Свободен»-ին, հայտնվել է ծիծաղելի դրության մեջ: Համաձայն շոուի կանոնների՝ նա պետք է փորձեր մեկ րոպեի ընթացքում գրավել 5 աղջիկներից մեկի սիրտը: Նպատակին հասնելու համար Հայկ Կասպարովը սկսում է երգել աղջիկների համար, նույնիսկ խոստանալ, որ իր համերգին կհրավիրի նրանց: Երգչին, սակայն, մերժում են: Նա այնքան վատ դրության մեջ է հայտնվում, որ սկսում է խոստանալ աղջիկների հետ սեքսով զբաղվել ամենուր՝ ավտոմեքենայում, ինքնաթիռում և այլուր, բայց ապարդյուն. նրան կրկին մերժում են:

 

 

 Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031