Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ամենայնի, Իբրահիմբեկովին կփոխարինի Հասանլին

Օգոստոս 23,2013 22:50

Azatutyun.am Պատմաբան Ջամիլ Հասանլին առաջիկա օրերին պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, և եթե Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրման հետ կապված իրավական խոչընդոտները չհաղթահարվեն, ապա հենց նա էլ հոկտեմբերի 9-ի ընտրություններին կդառնա Իլհամ Ալիևի հիմնական հակառակորդը: 

Հասանլին 61 տարեկան է, աշխատում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, դասավանդում է Բաքվի պետական համալսարանում: Խորհրդային տարիներին աշխատել է Լենինի թանգարանի Բաքվի մասնաճյուղում, 1984 թվականին թեկնածուական ատենախոսություն  է պաշտպանել խորհրդա-ամերիկյան հարաբերությունների թեմայով:

Ադրբեջանի անկախացումից հետո Հասանլին փոխել է նեղ մասնագիտացումը․ 1992-ին նրա պաշտպանած դոկտորական ատենախոսությունն արդեն նվիրված էր 1918-20 թվականների ադրբեջանական առաջին հանրապետության միջազգային հարաբերություններին:

Պատգամավորական գործունեության ավարտից հետո Հասանլին սկսեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, անդամակցեց Մտավորության ֆորում կազմակերպությանը: Անցած տարեվերջին Հասանլին աչքի ընկավ Ադրբեջանի իշխանական համակարգի «գորշ կարդինալը» համարվող նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հասցեին հնչեցված կոշտ հայտարարություններով:

«Նախագահի աշխատակազմի ղեկավարը պետք է հստակ բացատրություններ տա` արդյոք ճի՞շտ են պնդումները, թե ինքն ամեն մի ընտրությունից առաջ զբաղված է պատգամավորական մանդատների վաճառքով», – 2012-ի դեկտեմբերին հայտարարում էր Հասանլին:

Այսօր ևս` իր թեկնածության հաստատումից հետո Ջամիլ Հասանլին հանդես եկավ մի շարք կտրուկ հայտարություններով` կոչ անելով ընդդիմության կողմնակիցներին պայքարել Իլհամ Ալիևի քրեածին-ավտորիտար վարչակազմի դեմ:

Հասանլին նաև մի հուշագիր ստորագրեց, որով պարտավորվեց առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում պաշտոնավարել ընդամենը 2 տարի, ձևավորել Ազգային միասնության կառավարություն և ազատականացնել լրատվական դաշտը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031