Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք հոդվածագիրը ներկայացրել է Թուրքիայի կողմից զինվորական նպատակներով օգտագործվող հայկական եկեղեցիները

Օգոստոս 24,2013 15:41

«Ակօս» թերթում հրապարակվել է Էմրե Էրթանի՝ «Թուրքիայի զինված ուժերի եկեղեցիներն ու վանքերը ի հայտ են գալիս» հոդվածում անդրադարձել է ներկա դրությամբ Թուրքիայի Զինված ուժերի օրակարգում տեղ գտած ծրագրին, ըստ որի ծրագրվում է երկրի ռազմական տարածքները (զորանոցներ, զորամասեր, ռազմաբազաներ) խոշորագույն քաղաքներից դուրս բերել:

Ըստ shamshyan.com-ի հոդվածագիրը գրում է, որ ծրագիրն իրագործելու դեպքում ի հայտ կգան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք ներկա պահին օգտագործվում են Թուրքիայի Զինված ուժերի կողմից զորամասերի կարիքները հոգալու համար: «Անատոլիայի տարածքում գտնվող գրեթե բոլոր զորամասերում առկա են չգործող վանքեր կամ եկեղեցիներ, որոնք այժմ օգտագործվում են ռազմական կարիքները հոգալու համար: Զինված ուժերի օրակարգում գտնվող «Ռազմական տարածքները մեծ քաղաքներից դուրս բերելու ծրագրի» կյանքի կոչման դեպքում, չգիտեմ թե նշված տարածքները ինչպիսի ճակատագիր կունենան, բայց մի բան հաստատ է` այդ տարածքներում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ ի հայտ կգան: Հայտնի է, որ այսօր չգործող մի շարք եկեղեցական շինություններ 1-ին եւ 2-րդ աշխարամարտերի տարիներին օգտագործվել են ռազմական նպատակներով: Որպես օրինակ կարող ենք նշել Թոփքափըի Սբ. Նիկողայոս հայկական եկեղեցին, որ 1927 թ.-ին հանձնվել էր հայկական համայնքին: Իսկ Այվանսարայի Հագիոս Դիմիտրիոս Քանաբու և Բեյքոզ Հագիա Փարասքեվի հունական եկեղեցիները 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել են որպես զենքի պահեստ, այնուհետև պատերազմի ավարտից որոշ ժամանակ հետո կրկին վերադարձվել է հունական համայնքին:

Մինչեւ վերջին տարիները Անին, հայ-թուրքական սահմանին մոտ գտնվելու պատճառով, ռազմական գոտի էր համարվում: Այստեղ լուսանկարվելու կամ զբոսնելու համար պետք էր համապատասխան թույլտվություն ունենալ: 2004 թվականին Թուրքիայի զինված ուժերի կողմից Անիում լուսանկարվելու և ֆիլմ նկարելու արգելքը հանելուց հետո Անիի համար նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց:

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031