Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդը դանակով վնասել է իրեն, ընկերոջը, ջարդել եկեղեցու արտաքին լուսավորության լամպերը

Օգոստոս 27,2013 18:21

Օգոստոսի 24-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գ. Գ-ն ալկոհոլի ազդեցության տակ դանակով վնասներ է հասցրել իրեն եւ վնասելիս իրեն խանգարել փորձող ընկերոջը՝ Գ. Խ-ին: Այնուհետեւ  աշխարհի անարդարություններից դժգոհ Գ. Գ.-ն  ջարդել է Նոյեմբերյան քաղաքի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող «Սուրբ Աննա» եկեղեցու արտաքին լուսավորության լամպերը:

SAM_5626

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից  տեղեկացանք, որ Գ. Խ-ն այնտեղ  է տեղափոխվել օգոստոսի 24-ին, ժամը  23.15-ին՝ գլխի եւ որովայնի շրջանի  կտրած-ծակած վերքերով: Գ. Գ.-ն  գլխի ձախ հարականջային  շրջանի, որովայնի առաջնային պատի, աջ ազդրի կտրած-ծակած վերքերով նույն բժշկական կենտրոն է  տեղափոխվել օգոստոսի 25-ին, ժամը  00.15-ի սահմաններում: Նրանք բժշկական օգնություն ստանալով՝ հիվանդանոցից  դուրս են գրվել :

«Սուրբ Աննա» եկեղեցու արտաքին լուսավորության ջարդված լամպերը փոխարինվել են նորերով: Նոյեմբերյանի ոստիկանությունից տեղեկացանք, որ Գ. Գ.-ն կալանավորված չէ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031