Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալ-Քաիդան» խոստացել է հարվածներ հասցնել Սիրիայի պետական մարմինների ուղղությամբ

Օգոստոս 28,2013 22:37

amerikayidzayn.com «Ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումներից մեկը սպառնացել է Սիրիայի անվտանգության ծառայությունների և զինված ուժերի դեմ իրականացնել «Վրեժի հրաբուխ» գործողությունը՝ դրանով նախատեսելով արձագանքել Դամասկոսի մոտակայքում ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակմանը:

Այս մասին հայտնել է ահաբեկչական համացանցային ռեսուրսների զննումն իրականացնող ամերիկյան «SITE Intelligence Group» կազմակերպությունը:

«Ալ-Քաիդա»-ի տարբեր ճյուղերը միավորող «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» խմբավորման անդամ ավելի փոքրածավալ խմբավորումներից մեկն իր հայտարարության մեջ խստացել է պատժել Սիրիայի իշխանություններն իրականացված չարագործությունների, ներառյալ անցյալ շաբաթ ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակման համար:

Խմբավորման հաղորդագրության մեջ ասված է, որ այս մասին որոշումն ընդունվել է Սիրիայի ութ խմբավորումների հետ անցկացված հանդիպման արդյունքներով:

 

Մանրամասները՝ amerikayidzayn.com կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031