Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստի» բաժանմունքի ազատազրկված պետից գումար կբռնագանձվի

Սեպտեմբեր 04,2013 16:18
haypost

Նա դատապարտվել է ավելի քան 4 տարվա ազատազրկման

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի բնակչուհի, 1936թ. ծնված Ռոզա Թովմասյանը 2013թ. ապրիլի 12-ին դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հանցագործության հետեւանքով իրեն պատճառված 412 հազար 729 դրամ վնասի գումարը Դիլիջան քաղաքի բնակիչ Աշոտ Մարկոսյանից բռնագանձելու պահանջով:

Աշոտ Մարկոսյանը 1996 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2010թ. հոկտեմբերի 27-ը աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Դիլիջանի մասնաճյուղում, որպես թիվ 3903 փոստային բաժանմունքի պետ:

Ա. Մարկոսյանը տեղյակ լինելով Դիլիջան քաղաքի Կալինինի եւ Գետափնյա փողոցներում բնակվող կենսաթոշակառուների եւ ավանդատուների՝ ՀՀ-ից բացակայելու մասին՝ 2007-2010թթ. ընթացքում կենսաթոշակների վճարման օրերին վճարային ցուցակներում պարբերաբար կեղծել է ստորագրություններ եւ այդ եղանակով յուրացրել 1 միլիոն 992 հազար 820 դրամ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. մարտի 14-ի դատավճռով Աշոտ Մարկոսյանը դատապարտվել է 4 տարի եւ 2 ամիս ազատազրկման:

Ներկայումս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Աշոտ Մարկոսյանը 2013թ. հուլիսի 10-ին գրավոր դիմումով հայտնել է, որ ինքն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, առարկություններ չի ունեցել նաեւ իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի վերաբերյալ, ներկայումս էլ առարկություն չունի Ռոզա Թովմասյանի հայցի կապակցությամբ:

Օգոստոսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը (նստավայրը՝ Դիլիջան) վճռել է հայցը բավարարել եւ Աշոտ Մարկոսյանից հօգուտ Ռոզա Թովմասյանի բռնագանձել 412 հազար 729 դրամ: Դատարանը վճռել է նաեւ Ա. Մարկոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 8255 դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30