Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվել է մոտ 100 հեկտար խոտածածկ տարածք

Սեպտեմբեր 08,2013 09:49

Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիչակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Նախարարությունը տեղեկացնում է, որ Կոտայք մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 71 շենքի մոտակայքում այրվել է 800քմ խոտածածկ տարածք եւ 30ք.մ աղբ,Պտղնի գյուղի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ` 250 քմ բուսածածկ տարածք, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 20 շենքի մոտ` 3000քմ, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում` 400 քմ բուսածածկ տարածք եւ ջերմահարվել` 2 դեկորատիվ ծառ, Չարենցավան քաղաքի զբոսայգում`3000 քմ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` 2 հա, Քանաքեռ­ավան գյուղի 24-րդ փողոցում` 1 հա, Եղվարդ քաղաքի Հովհաննիսյան փողոցում` 800քմ խոտածածկ տարածք եւ 10 բերքատու ծառ ջերմահարվել է, Գեղարդ գյուղի եկեղեցու մոտ` 25 հա խոտածածկ տարածք, Սեւաբերդ գյուղի ջրամբարի մոտակայքում `40 հա, Սյունիքի մարզի Դիցմայրի գյուղի վերջնամասում` 6 հա բուսածածկ տարածք, Սյունիք գյուղում` ` 5000 քմ, Տոլոս գյուղի վերջնամասում` 400 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նալբանդյան փողոցում` 2տ պահաեստավորված անասնակեր, Արմավիրի մարզի Արգինա  գյուղում ` 600 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում` 20 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 500 քմ, Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցում`0.5 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 8000 քմ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում` 2,5հա, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում` 65 հակ անասնակեր, Երեւանի Լվովյան փողոցում՝ մանկապարտեզի տարածքում` 500 քմ, Ա.Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում` 2000 քմ, Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում գտնվող թիվ 171 դպրոցի բակում` 2500 քմ բուսածածկ տարածք եւ աղբ, Արցախի պողոտայում՝ «Մաքուր Երկաթ» գործարանի մոտ` 5000 քմ, «Արմենիկում» հիվանդանոցի մոտակայքում` 1000քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30